Հայտնի են Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակակիրները16 հուլիսի 2010 - 18:23 AMT PanARMENIAN.Net - Հանրահայտ շվեյցարացի աստղաֆիզիկոս պրոֆ. Միշել Մայորին ու իր գիտական խմբի երկու անդամներին շնորհվել է Վիկտոր Համբարձումյանի անվան 2010թ. միջազգային մրցանակը: Վիկտոր Համբարձումյանի անվ. միջազգային մրցանակը սահմանել է ՀՀ նախագահը 2009 թվին և ներկայումս աստղագիտության, աստղաֆիզիկայի և հարակից գիտությունների բնագավառում կարևորագույն մրցանակներից մեկն է, հուլիսի 16-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԳԱԱ նախագահ Գարիկ Մարտիրոսյանը: Այն հանձնվում է ցանկացած երկրի և ազգության ականավոր գիտնականների, որոնք նշանակալի ներդրում ունեն գիտության մեջ: Մրցանակը կազմում է 500,000 ԱՄՆ դոլար և կտրվի երկու տարին մեկ անգամ` սկսած 2010 թվից: Առաջադրումների ժամկետն էր մարտի 18-ը, և ՀՀ ԳԱԱ նախագահ ակադ. Ռադիկ Մարտիրոսյանի ղեկավարած միջազգային հանձնաժողովը ազգային ակադեմիաներից, համալսարաններից, աստղադիտարաններից և Նոբելյան մրցանակի դափնեկիրներից ստացել էր աշխարհի տարբեր երկրների ականավոր գիտնականների և գիտական խմբերի 14 առաջադրում: Ներկայացված աշխատանքների մանրակրկիտ ուսումնասիրության, ինչպես նաև անկախ գրախոսների կարծիքների հիման վրա, հանձնաժողովը մի շարք քննարկումներ է անցկացրել և վերջապես որպես հաղթող ընտրել է Շվեյցարիայի գիտությունների ակադեմիայի ներկայացրած պրոֆ. Միշել Մայորին (Michel Mayor) և նրա գիտական խմբին: Ժնևի համալսարանի պրոֆեսոր Միշել Մայորը արեգակնային տիպի աստղի շուրջ պտտվող առաջին արտաարեգակնային մոլորակի համահայտնաբերողն է: Նա արտաարեգակնային մոլորակների որոնման և նրանց ֆիզիկական հատկությունների ուսումնասիրության նպատակով հարավային կիսագնդում իրականացվող կարևորագույն շրջահայության ղեկավարն է: Եվրոպական հարավային աստղադիտարանի` Չիլիում գտնվող Լա Սիլլա դիտակայանում դեռևս ընթացող այս շրջահայությունը թույլ տվեց հայտնաբերել Երկրի զանգվածն ընդամենը մի քանի անգամ գերազանցող զանգվածով մի քանի մոլորակներ: Շվեյցարիայի գիտությունների ակադեմիայի առաջադրած Միշել Մայորը և նրա գիտական խմբի անդամները ակնառու ներդրումներ են կատարել մոլորակային համակարգերի և նրանց կենտրոնական աստղերի հետազոտման բնագավառում: Չնայած հայտնաբերված արդեն մեծ թվով արտաարեգակնային մոլորակներին, մոլորակային համակարգերի առաջացումն առայժմ բավարար չափով պարզաբանված չէ: Այս համակարգերի զարմանալի բազմազանությունը լուրջ խնդիրներ է առաջադրում: Վերջին տասը տարիների ընթացքում Մայորը և իր միջազգային գիտական խումբը, ներառյալ Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտի աշխատակից Գարիկ Իսրայելյանը և Պորտոյի համալսարանի աստղաֆիզիկայի կենտրոնի աշխատակից Նունո Սանտոսը, բնութագրել են արտաարեգակնային մոլորակներ ունեցող աստղերի ֆիզիկական և քիմիական հատկությունները: Մոլորակներ ունեցող աստղերի սպեկտրների փոքր անոմալիաները նպաստում են մոլորակների առաջացման մեխանիզմների բազմազանության վերաբերյալ մեր պատկերացումների զարգացմանը: Այդ խմբի ստացած արդյունքները մեծ ազդեցություն թողեցին մոլորակների առաջացման մոդելների մշակման վրա: Վիկտոր Համբարձումյանի անվ. 2010թ. միջազգային մրցանակի հաղթողների անունները հայտարարվեցին ՀՀ ԳԱԱ-ում` հուլիսի 16-ին կայացած մամլո ասուլիսում: Մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին Երևանում: Այս մասին ասվում է Վիկտոր Համբարձումյանի միջազգային մրցանակի միջազգային հանձնաժողովի պաշտոնական մամլո հաղորդագրության մեջ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ Արևմուտքն անդադար խոսում է Վրաստանի ցույցերից՝ անտեսելով ՀՀ–ի ակցիաները Նա խոսել է Հայաստանում ցուցարարների զանգվածային բերման ենթարկելու դեպքերի մասին Արևմուտքի «մեռելային լռության» մասին Տավուշում սահմանազատված հատվածների արձանագրության ստորագրման ժամկետը լրանում է Հստակ չէ նաև հարցը, թե արդեն իսկ սահմանազատված հատվածներից Հայաստանի Զինված ուժերն արդեն պետք է ե՞տ քաշվեն, թե՞ դեռ ոչ Գրավյալ Արցախում տոնելու են ռուս խաղաղապահների դուրսբերումը․ Հանդիսավոր արարողություն է լինելու Հարթակում, որտեղ անցնելու է միջոցառումը, տեղադրված են Ադրբեջանի և ՌԴ դրոշներ ՀՀ–ն և Ֆրանսիան կընդլայնեն գործակցությունը քաղավիացիայի ոլորտում․ Համաձայնագիր կա Կներգրավվեն համապատասխան մասնագետներ, մասնագիտական գիտելիքների և լավագույն փորձի փոխանակում կիրականացվի |