Հայաստանի ռենտգենի սարքերի 10%-ը վտանգավոր է բժիշկների և հիվանդների համար

PanARMENIAN.Net - «Հայաստանում մոտ 200 ռենտգենի սարք կան: Դրանք բոլորն էլ ճառագայթման աղբյուր են հանդիսանում, և դրանց մի մասը վտանգ է ներկայացնում հիվանդանոցների ինչպես ռենտգենոլոգ բժիշկների, այնպես էլ հիվանդների համար»,- հուլիսի 29-ին կայացած մամլո ասուլիսում ասել է ՀՀ կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության կազմակերպման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը:

Նրա խոսքով, Հայաստանի ռենտգենի սարքերի մոտ 10%-ն արդեն հնացել է և փոխարինման կարիք ունեն: «Չնայած բժշկության բնագավառում վերջին տարիներին իրականացված բարեփոխումներին, որոշ բժշկական կենտրոններ դեռևս օգտվում են հնացած տեխնիկայից` վտանգի ենթարկելով աշխատակազմին ու հիվանդներին»,- հաղորդել է Աշոտ Մարտիրոսյանը` ավելացնելով, որ իրենք արդեն կազմել են այդ կենտրոնների ցանկը, և այնտեղ ռենտգենի սարքերը շուտով կփոխարինվեն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---