«Կենգուրու» մրցույթի հաղթողներին ուղեգրեր են հանձնվել դեպի Բուլղարիա![]() ![]() PanARMENIAN.Net - ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը շնորհավորեց «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթի հաղթողներ Էդգար Մինասյանին (Երևան) և Աբրահամ Գրիգորյանին (Արարատի մարզ, գ. Վանաշեն) և հանձնեց նրանց պատվոգրեր և դեպի Բուլղարիա տանող ինքնաթիռի տոմսեր: «Ամեն տարի ավելի շատ երեխաներ են մասնակցում և լավ արդյունքներ ցույց տալիս մրցույթում, ինչը վկայում է երկրում կրթության դրական զարգացման մասին: Վստահ եմ, որ երեխաները կշարունակեն իրենց ուսումը, կավարտեն համալսարանը և կաջակցեն Հայաստանի հետագա զարգացմանը»,-ասել է ՎՏԲ բանկի ղեկավարը: Պարգևատրումից հետո մրցույթի հաղթողներն այցելեցին ՎՏԲ Բանկի (Հայաստան) «Մոսկվա» մասնաճյուղ, որտեղ նրանք ծանոթացան բանկի առօրյա աշխատանքին: Թեև այս տարի «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթը Հայաստանում չունեցավ բացարձակ հաղթող, մրցույթի կազմակերպիչ «Այբ» կրթական հիմնադրամը որոշեց լրացուցիչ հնարավորություն ընձեռել մրցույթում լավագույնը ճանաչված երեխաներին՝ ստանալու հաղթողի մրցանակը` ուղեգիր դեպի միջազգային ամառային ճամբար: Նախորդ տարի, երբ «Կենգուրուն» առաջին անգամ էր անցկացվում Հայաստանում, մրցույթին մասնակցեցին շուրջ 30 000 երեխա, ինչը գերազանցեց կազմակերպիչների բոլոր կանխատեսումները: Իսկ այս տարվա մասնակիցների թվի աճը` մոտ 40 000 դպրոցականներ, գալիս է ապացուցելու, որ մեր երեխաների համար կրթությունը հետաքրքրությունների շարքում ամենևին վերջին տեղում չէ, և որ հայ դպրոցականները ամեն տարի սիրով ու ոգևորությամբ մասնակցում են աշխարհում ամենազանգվածային մրցույթին: «Կենգուրուն» տրամաբանական և հետաքրքրաշարժ խնդիրներից կազմված մրցույթ է, որն ամեն տարի նույն օրն անցկացվում է շուրջ 50 երկրում` մոտ 6 միլիոն դպրոցականների մասնակցությամբ: Մրցույթի նպատակն է համընդհանուր հետաքրքրություն առաջացնել մաթեմատիկայի հանդեպ և մաթեմատիկան առավել գրավիչ ու սիրելի դարձնել երեխաների համար: Հայաստանում «Կենգուրու» մրցույթի բացառիկ կազմակերպիչն է «Այբ» կրթական հիմնադրամը: Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հովանու ներքո: Գլխավոր գործընկերն է ՎՏԲ-Հայաստան բանկը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |