40 րոպեով կկրճատվի Գյումրիից Երևան էլեկտրագնացքի երթևեկության տևողությունը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 1-ից Գյումրի-Երևան գնացքի ուղևորները 40 րոպե շուտ կհասնեն մայրաքաղաք, հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամլո ծառայությունը:

Ընդ որում, «Գյումրի» կայարանից էլետրագնացքը կմեկնի 7:10 և կժամանի «Երևան» կայարան 13:39: Գնացքը կաշխատի ամեն օր: Հաղորդագրության մեջ նշվում է, որ մինչ այդ կատարված աշխատանքի շնորհիվ հաջողվել էր կրճատել Արտաշատ-Երևան կայարանների միջև երթևեկության տևողությունը` հասցնելով այն 32 րոպեի:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---