Երևանում իր աշխատանքն է սկսել Հայաստան-Սփյուռք խնդիրներին նվիրված երիտասարդական համաժողովը

PanARMENIAN.Net - Երևանում իր աշխատանքն է սկսել երկօրյա երիտասարդական համաժողովը, որի շրջանակներում հայ երիտասարդության ներկայացուցիչները կքննարկեն Հայաստանի և Սփյուռքի առջև կանգնած խնդիրները: Երկու օրվա ընթացքում համաժողովի մասնակիցները, որոնք հիմնականում Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի երիտասարդ պրակտիկանտներ են, հանդես կգան զեկույցներով Հայաստան-Սփյուռք համագործակցության մասին և կներկայացնեն հայրենիքի և Սփյուռքի միջև կապերն ընդլայնելու և հարաբերություններն ամրապնդելու հնարավորությունները:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---