ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները մասնակցել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կազմակերպած սեմինարին 5 օգոստոսի 2010 - 20:29 AMT PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցներն օգոստոսի 4-ին, մասնակցել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կազմակերպած սեմինարին, որի առանցքում հրեական սփյուռքի փորձն էր ու Հայաստանում «Հայրենադարձության մասին» օրենքի նախագիծը: Սեմինարին մասնակցում էին սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, փոխնախարարներ Ստեփան Պետրոսյանն և այլք: «Հրեական և հայկական սփյուռքը շատ նմանություններ ունեն, սակայն չի կարելի մի երկրի փորձը ուղղակիորեն ներդնել մեկ այլ պետության մեջ»,- ելույթի սկզբում նշել է «Միջազգային միգրացիայի և ինտեգրման հրեական դեմոկրատական կենտրոն» հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար Իլան Կոհընը: Ի տարբերություն հայկական սփյուռքի` հրեական սփյուռքը բացի Իսրայել պետությունից ունի նաև համակարգող մեկ միասնական մարմին` «Հանուն Իսրայելի հրեական գործակալությունը»: «Այն, կարծես, երկխոսության հարթակ է սփյուռքի համայնքների և Իսրայելի կառավարության միջև»,- նշել է Իլան Կոհընը: Փորձագետը նկատել է , որ սփյուռք-հայրենիք համագործակցության համար կարևոր դեր են կատարում նաև կազմակերպված այցերը: Իսրայելը նույնպես ունի իր սեփական «Արի տուն» ծրագիրը, որի շրջանակներում արդեն իսկ շուրջ 1/4 միլիոն 18-26 տարեկան հրեա երիտասարդ այցելել է Իսրայել: Իսրայելի ներգաղթողների աբսորբցիայի նախարարության նախկին գլխավոր տնօրեն, փաստաբան Շմուել Շենհարը նախարարության աշխատակիցներին ներկայացրել է Իսրայելի դրամահավաքության և բարեգործական ծրագրերի փորձը: «Ի սկզբանե պետության կողմից որոշվել է, որ դրամահավաքությունը պետք է իրականացնեն սփյուռքահրեաները, ու դա բնական է, քանի որ Իսրայել պետությունն ստեղծել են հենց սփյուռքահրեաները»,- ընդգծել է փաստաբանը: Դրամահավաքությամբ աչքի ընկնող ամենամեծ հրեական համայնքն այսօր ԱՄՆ-ում է, որտեղ տարեկան շուրջ 1 մլրդ դոլար է հավաքվում: Ընդ որում, այդ գումարի սոսկ 20 տոկոսն է ուղղվում Իսրայելին, իսկ մնացած 80 տոկոսը համայնքը ծախսում է սեփական կարիքների համար ու սեփական որոշումով: Այս մասին հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |