Սպիտակ քաղաքի թիվ 2 դպրոցը մարզադահլիճ ունեցավ նոր ուսումնական տարվա նախաշեմին

Սպիտակ քաղաքի թիվ 2 դպրոցը մարզադահլիճ ունեցավ նոր ուսումնական տարվա նախաշեմին

PanARMENIAN.Net - Օգոստոսի 9-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամը հանդիսավորությամբ շահագործման հանձնեց Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Դանիել Սահակյանի անվան թիվ 2 դպրոցի նորակառույց, կահավորված մարզադահլիճը: Այն զբաղեցնում է 288քմ տարածք` երկու հանդերձարանով, լոգարանով, սանհանգույցով և մարզիչի սենյակով: Մարզադահլիճի կառուցման և կահավորման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 100 մլն ՀՀ դրամ, որի 80%-ը ստանձնել է Ֆրանսիայում գործող «Հույս Հայաստանի համար» կազմակերպությունը` Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի միջոցով, իսկ 20%-ը` Սպիտակի քաղաքապետարանը:

Հանդիսությանը մասնակցում էին ծրագրի հովանավոր «Հույս Հայաստանի համար» կազմակերպության պատվիրակությունը` Հայաստանյան ավետարանական եկեղեցու նախագահ վերապատվելի Ռենե Լևոնյանի գլխավորությամբ: Ներկա էին նաև Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը, Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

Դպրոցի տնօրեն Մելանյա Մաթևոսյանը ողջունեց և շնորհակալություն հայտնեց բարերարներին ու Հիմնադրամին: Բացման հանդիսության կարմիր ժապավենը կտրեցին Մարսելի քաղաքապետն ու Հիմնադրամի գործադիր տնօրենը:

«Շատ կարևոր է, որ այսօր այստեղ են մեր բարերարները, ովքեր սեփական աչքով տեսան և գնահատեցին կատարված աշխատանքների որակը: Վստահ եմ` շուտով Լոռու մարզում կսկսենք նոր ծրագրեր, որոնց նախագծերն արդեն ներկայացրել ենք բարերարներին և սպասում ենք դրանց հաստատմանը»,- տեղեկացրեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: Շնորհավորանքի խոսքով հանդես եկան մարզպետ Արամ Քոչարյանը, քաղաքապետ Գագիկ Սահակյանը, վերապատվելի Ռենե Լևոնյանը և բարերարներ:

2000 թվականին Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի նախաձեռնությամբ կառուցվել և կահավորվել է դպրոցի երկրորդ մասնաշենքը` նախատեսված 300 աշակերտի համար, հաղորդում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---