Սևան-Դիլիջան տանող թունելում հրդեհ է տեղի ունեցել, կան զոհեր

Սևան-Դիլիջան տանող թունելում հրդեհ է տեղի ունեցել, կան զոհեր

PanARMENIAN.Net - Երևանի ժամանակով մոտավորապես ժամը 15:00-15:30-ին Սևան-Դիլիջան տանող թունելում տեղի է ունեցել հրդեհ: PanARMENIAN.Net ի թղթակցին ՀՀ փրկարարական ծառայությունից հայտնել են, որ թունելում այրվել է «ԿԱՎԶ» ԲԲԸ պատկանող ավտոբուսը: Հրդեհի վայրում հայտնաբերվել է 30-40 տարեկան կնոջ և մեկ տարեկան երեխայի դիակներ: Հրդեհից այրվածքներ ստացած վարորդը կարողացել է թունելից դուրս գալ: Թունելով երթևեկությունը դադարեցված է:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---