Հայաստանի նախագահը հանդիպել է «Բազե 2010» հավաքի մասնակիցների հետ

Հայաստանի նախագահը հանդիպել է «Բազե 2010» հավաքի մասնակիցների հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է «Բազե 2010» հավաքի մասնակիցների հետ: Ներկայում երգերի, պարերի և նորաձևության մրցույթի եզրափակիչ փուլն է անցկացվում: Մրցույթի մրցանակային հանձնաժողովի կազմի անդամներն են Հայաստանի շոու բիզնեսի ներկայացուցիչները: «Բազե 2010» հավաքի շրջանակներում մրցույթների եզրափակիչ փուլի բացմանը հանդես եկավ Հայ երիտասարդների հիմնադրամի համակարգող Կարեն Ավագյանը, որը մասնակիցներին կոչ արեց կյանքում ևս ղեկավարվել բազեի սկզբունքներով:

«Բազե լինել նշանակում է արժանապատիվ հաղթանակի հասնելու համար պայքար մղել, նշանակում է ղեկավարվել բարեկամության սկզբունքներով և ուրիշների համար ոչինչ չխնայել: Հավատացած եղեք, որ այս բոլոր հատկանիշները կյանքի վճռական պահին ձեզ պետք են գալու», - ասել է Ավագյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---