Ընտանեկան նպաստները չեն օգնում աղքատության դեմ պայքարին Հայաստանում

Ընտանեկան նպաստները չեն օգնում աղքատության դեմ պայքարին Հայաստանում

PanARMENIAN.Net - Ընտանեկան նպաստների առկա համակարգը չի լուծում Հայաստանում աղքատության վերացման խնդիրը: Այդ մասին խորհրդարանական նիստի ժամանակ հայտարարել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ դժգոհություն հայտնելով «Ընտանեկան նպաստների մասին» ՀՀ օրենքում ուղղումներ կատարելու մասին օրինագծի վերաբերյալ: Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը չունի հստակ սոցիալական ծրագիր և ղեկավարվում է իրավիճակային լուծումներով:

«Ես կարծում եմ, որ կառավարությունը պետք է հաշվետվություն ներկայացնի սոցիալական քաղաքականության վերաբերյալ: Եթե կառավարությունը հրաժարվի դա անել, ապա բոլոր պատգամավորները պետք է ցտեսություն ասեն կառավարությանը»,-ասել է ՀՀ ԱԺ պատգամավորը:

Իր հերթին ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը նշեց, որ կառավարության ներկայացրած օրինագիծը կհստակեցնի «Ընտանեկան նպաստների մասին» օրենքը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---