ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչությունն աջակցում է քաղաքը մաքրելու Գյումրիի իշխանությունների և քաղաքացիների ջանքերին

PanARMENIAN.Net - Գյումրիի ավելի քան հարյուր դպրոցականներ, երաժիշտներ, քաղաքացիական հասարակության ակտիվիստներ և քաղաքացիներ սեպտեմբերի 15-ին մասնակցել են քաղաքի մաքրմանը:

Միջոցառումն իրականացվում է Միավորված ազգերի կազմակերպության «Ելի’ր և գործի’ր» համաշխարհային քարոզարշավի շրջանակներում, որը նպատակ ունի մոբիլիզացնելու հանրությանը իրենց ջանքերը իշխանությունների հետ միավորելու և հասնելու հազարամյակի զարգացման նպատակներին: ՄԱԿ ՀՏՎ գրասենյակի ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն ասել է. «Մենք ուրախ ենք աջակցել երիտասարդների այս կարևոր նախաձեռնությունը: Ես վստահ եմ, որ Գյումրիի բնակչությունը շարունակելու է հոգ տանել իրենց գեղեցիկ քաղաքի մասին և մեծ ներդրում ունենալ զարգացմանը: Էական է այն, որ քաղաքապետն ու քաղաքի իշխանություններն աշխատում են այսօր մեզ հետ և աջակցում են երիտասարդ սերնդի ջանքերին»:

Սերգեյ Գաբրիելյանը` Երիտասարդական կենտրոնի և ՄԱԿ-ի անկյան ներկայացուցիչն ավելացրեց. «Գյումրիի երիտասարդությունը եռանդուն է և սիրում է իր քաղաքը, այդ իսկ պատճառով ես համոզված եմ, որ մենք կշարունակենք այնպիսի գործողություններ կազմակերպել, որոնք մեր քաղաքն ավելի մաքուր և գրավիչ կդարձնեն: Ինչևէ, տեղի իշխանությունների և ՄԱԿ ՀՏՎ-ի աջակցությունը մեզ համար էական է: Ես հպարտ եմ մեր ներդրումն ունենալ հազարամյակի զարգացման նպատակներին հասնելու Հայաստանի ձեռքբերումներին»:

Միջոցառումը կազմակերպել է Երիտասարդության և սպորտի հարցերի նախարարության երիտասարդական միջոցառումների կազմակերպման Շիրակի կենտրոնը և աջակցել են քաղաքապետը, տեղական իշխանությունները, ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչությունը` երիտասարդության և սպորտի հարցերի նախարարության համագործակցությամբ: Այս մասին հաղորդում է ՄԱԿ ՀՏՎ երևանյան գրասենյակի մամլո ծառայությունը:

Միջոցառումը նաև հազարամյակի զարգացման համընդհանուր նպատակների գագաթաժողովի շրջանակներում ՄԱԿ ՀՏՎ երևանյան գրասենյակի կազմակերպած միջոցառումներից է: Գագաթաժողովը նախատեսվում է անցկացնել 2010թ. սեպտեմբերի 20-22-ին, Նյու Յորքում: Միջոցառումն իրականացվում է Երիտասարդության տարվա շրջանակներում «Երկխոսություն և փոխըմբռնում» խորագրով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---