«Զվարթնոցի» նոր տերմինալը շահագործման կհանձնվի 2011 թվականին![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի քաղաքացիական ավիացիան դինամիկ զարգացում է ապրում: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի ղեկավար Սահակ Հակոբյանը, հայկական ավիաընկերությունները 2010թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ավիափոխադրումների ծավալի 10 տոկոս աճ են գրանցել: «Սեպտեմբերի 22-ի դրությամբ, ուղևորափոխադրումների ծավալն աճել է 13,5 տոկոսով՝ 2009 թ. նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ բեռների ավիափոխադրումը ավելացել է 3 անգամ»,-ասել է Սահակ Հակոբյանը: Նա հայտնեց նաև, որ 2011թ. շահագործման կհանձնվի Երևան «Զվարթնոց» օդանավակայանի նոր տերմինալը, որը տեխնիկական հագեցվածությամբ կհամապատասխանի միջազգային չափանիշներին: Մեկնաբանելով վերջին միջադեպը, երբ «Զվարթնոցն» արգելել էր «Արմավիային» չվերթներ իրականացնել, Սահակ Հակոբյանը հայտարարեց, որ պետությունն իրավունք չունի միջամտելու այդ երկու տնտեսվարող սուբյեկտների վեճին:
![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |