Հոկտեմբերի 4-8-ը Երևանում տեղի կունենա Հայկական քիմիական ընկերության 2-րդ գիտաժողովը 1 հոկտեմբերի 2010 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 4-ին Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունում կմեկնարկի Հայկական քիմիական ընկերության 2-րդ գիտաժողովը՝ «Նոր նյութեր և պրոցեսներ» անվանումով: Գիտաժողովի ընթացքում կքննարկվեն հանրապետության հանքային հումքի, ինչպես նաև բնական ածխաջրածնային և նավթանյութերի հումքի հիման վրա նոր նյութերի և միացությունների ստեղծման վերաբերյալ գիտական հետազոտությունների արդյունքները: Կքննարկվեն արդյունաբերական նշանակության միացությունների ու նյութերի ստացման և արտադրական պրոցեսների արդյունավետ իրականացման նոր մոտեցումներ: Գիտաժողովի աշխատանքներին կմասնակցեն հանրապետության քիմիական պրոֆիլի բոլոր գիտական, ուսումնական և արտադրական կազմակերպությունները՝ «Նաիրիտ գործարան» գիտահետազոտական կենտրոնը, նախկին «Պոլիմեր» ՀԳՀԻ պոլիմերային նյութերի ինստիտուտը, «Պլաստպոլիմեր» գիտաարտադրական միավորումը, Վանաձորի քիմիական կոմբինատը, Վանաձորի պետական համալսարանը, Երևանի պետական համալսարանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, Գորիսի պետական համալսարանը, Արարատի ցեմենտի գործարանը և այլ կազմակերպություններ, ինչպես նաև Արցախի, Ռուսատանի և Բելառուսի գիտնականները: Գորիս քաղաքում հոկտեմբերի 7-ին կանցկացվի արտագնա նիստ: Գիտաժողովի աշխատանքը կտեւի մինչեւ հոկտեմբերի 8-ը, հաղորդում է ՀՀ ԳԱԱ մամլո ծառայությունը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | «Հայաքվեն» կոչը՝ միասնական ճակատ ձևավորել, կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել Նաև է կոչ է արվել իշխանական պատգամավորներին դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Միրզոյանը Կատարի իր պաշտոնակցին է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման զարգացումները Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին |