Թուրքիան չի հանգստանա մինչև չոչնչացնի բոլոր հայկական հուշարձաններն իր տարածքում, վստահ է Սամվել Կարապետյանը 1 հոկտեմբերի 2010 - 12:38 AMT PanARMENIAN.Net - «Մենք պետք է ուրախ լինենք, որ այսօր Անիի Մայր տաճարում նամազ է անցկացվելու: Մինչև վերջերս այն տեղը, որտեղ նամազ է արվելու, օգտագործվում էր որպես արտաքնոց, իսկ այսօր թուրքական կառավարությունն այնտեղ նամազ է անում՝ խոստովանելով, որ Անին իրոք սրբավայր է»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է հուշարձանագետ, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող ՀԿ նախագահ Սամվել Կարապետյանը: Ըստ նրա, Թուրքիայում շատ են մեջիթի վերածված քրիստոնեական եկեղեցիները, սակայն կառավարությունն ընտրել է այդ վայրը, ավելի ուժեղ վիրավորելու համար հայերի զգացմունքները: Կարապետյանը հիշեցրել է, որ Արևմտյան Հայաստանում շուրջ 2000 հայկական եկեղեցի ու ճարտարապետության հուշարձան է եղել, սակայն այժմ մնացել է միայն 1/10-ը: «Եթե Թուրքիան շարունակի նույն տեմպերով ոչնչցանել հուշարձանները, ապա 10-15 տարուց ոչ մի եկեղեցի չի մնա: Թուրքիան չի հանգստանա, մինչև չոչնչացնի բոլոր հայկական հուշարձաններն իր տարածքում՝ ջնջելու համար նույնիսկ հիշատակումները հայերի մասին, որոնք այդ տարածքի բնիկներն են»,-ասել է հայ պատմաբանը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Միրզոյանը Կատարի իր պաշտոնակցին է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման զարգացումները Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին Աբրահամյան․ Իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է Նա նշել է, որ իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը ՀՀ–ին երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում Հանդիպման օրը դեռ հայտնի չէ |