ՄՊՀ-ում մեկնարկեց ԱՊՀ երկրների գիտության առաջին փառատոնը![]() ![]() PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրների գիտության առաջին փառատոնը մեկնարկեց Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանում: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ին ԱՊՀ անդամ-երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի մամլո քարտուղար Ալեքսանդր Կալուգինը, փառատոնի հիմնական նպատակը գիտությունը հանրամատչելի դարձնելն է, ժամանակակից աշխարհում նրա տեղը և դերը ցույց տալը: Փառատոնին, որը կազմակերպվել է ԱՊՀ անդամ-երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ, մասնակցում են ԱՊՀ քսան առաջատար բուհերի ներկայացուցիչներ: Փառատոնում Հայաստանը ներկայացնում են Երևանի պետական համալսարանի և Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ուսանողներ և ասպիրանտներ: Փառատոնի կենտրոնական հարթակը, որը նվիրված է ԱՊՀ-ում գիտության և նորարարությունների տարվան, կդառնան ՄՊՀ ֆունդամենտալ գրադարանը և համալսարանի առաջին ուսումնական մասնաշենքը: ԱՊՀ երկրների գիտության առաջին փառատոնը կդառնա վերջերս մեկնարկած ԱՊՀ նորարարական նախագծերի բաց մրցույթի ընտրական փուլը: Մրցույթի հաղթողները կհրավիրվեն ԱՊՀ երկրների երիտասարդական նորարարական նստաշրջան, որը կկայանա այս տարվա դեկտեմբերի 8-10-ը Մոսկվայում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |