Աշխարհի հայ լրագրողները հավաքվել են Արցախի մայրաքաղաք ՍտեփանակերտումPanARMENIAN.Net - Հոկտեմբերի 12-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում մեկնարկեց «21-րդ դարի մարտահրավերները. Տեղեկատվական անվտանգությունը և հայ լրատվությունը» խորագրով ԶԼՄ-ների համահայկական 5-րդ համաժողովը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Ստեփանակերտից, ՀՀ սփյուռքի նախարարության ու Հայերի համաշխարհային կոնգրեսի համատեղ կազմակերպված համաժողովին մասնակցում են հայկական ԶԼՄ-ների շուրջ 200 ներկայացուցիչներ աշխարհի 26 երկրներից: Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայտարարել է, որ այս համաժողովն առանձնահատուկ է նաև այն պատճառով, որ անցնում է հայ ժողովրդի հպարտությունն ու ոգին մարմնավորող Արցախում: Նա հույս է հայտնել, որ հայկական ԶԼՄ-ները տեղեկատվական պատերազմում միշտ կհաղթեն, ինչպես հաղթեցին Արցախյան պատերազմում: Հրանուշ Հակոբյանը նշել է նաև, որ առաջին անգամ համաժողովի աշխատանքին հնարավոր կլինի հետևել օնլայն-ռեժիմով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |