Հայ առաքելական եկեղեցին պաշտոնապես գրանցվել է ԻռլանդիայումPanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում Տ. Վահան ծայրագույն վարդապետ Հովհաննիսյանի ջանքերով օրեր առաջ Հայ առաքելական եկեղեցին պաշտոնապես գրանցվեց Իռլանդիայի Հանրապետությունում: Այնուհետև, Իռլանդիայում Հայաստանի պատվո հյուպատոս՝ Օհան Երգայնհարսյանի, Մարգարեթ եւ Աիդա Սարաֆյանների և Իռլանդիայում հայ համայնքի աջակցությամբ Տ. Վահանը 2010թ հոկտեմբերի 17-ին Դուբլինում մատուցվեց Իռլանդիայում առաջին հայկական պատարագը, որին հաջորդեց 9 հայ մանուկների եւ պատանիների կնունքը: Լոնդոնից ժամանած հոգևորականներն ու երգչախումբը առաջին անգամ հայկական հոգևոր հոգեհույզ մեղեդիները հնչեցրին Իռլանդիայի մայրաքաղաքում: Եկեղեցական արարողությունները շարունակվեցին ընթրիքով, որտեղ հայ համայնքի անդամները առիթ ունեցան շփվել Տ. Վահանի հետ եւ ստանալ նրա օրհնանքը: Առաջարկվեց հիմնել համայնքային խորհուրդ, որը կզբաղվի պատարագների, սեմինարների եւ այլ միջոցառումների կազմակեպմամբ՝ նպաստելու Իռլանդիայի հայ համայնքի համախմբմանը և հայ երիտասարդների առաքելական ոգով դաստիարակմանը, հայտնում է Իռլանդիայի հայ համայնքի մամլո ծառայությունը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |