ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ իտալերեն-հայերեն բառարանի շնորհանդես![]() ![]() PanARMENIAN.Net - Իտալիայի դեսպանատան կողմից անցկացվող Իտալերենի օրերի շրջանակում հոկտեմբերի 20-ին տեղի ունեցավ իտալերեն-հայերեն բառարանի շնորհանդես, որը վերահրատարակվել է ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և հովանավորությամբ: «Լեզուներ ուսումնասիրելն իմ աշխարհն է: Հույս ունեմ, որ այս գիրքը, որն ընդգրկում է ավելի քան 30 հազար բառ, սեղանի գիրք կդառնա և կօգնի իտալերեն սովորելուն»,- ասաց գրքի հեղինակ, Մխիթարյան միաբանության վանահայր Վահան Օհանյանը: «Իտալական մշակույթը միշտ գերել և զարմացրել է աշխարհին: Բոլորիս սրտերում էլ կա իտալական մշակույթից մի կտոր: Իտալական մշակույթի հիմքը լեզուն է: Եվ այսօր Մխիթարյան միաբանության վանահայր Վահան Օհանյանի կողմից գրված բառարանի հրատարակմամբ մենք ավելի ենք մոտենում իտալական մշակույթին»,- շնորհանդեսի ժամանակ նշեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և շնորհակալություն հայտնեց Հայսատանում Իտալիայի դեսպանին` գրքի տպագրության գործում նախարարությանը մեծ աջակցություն ցուցաբերելու համար: Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին իր հերթին հավելեց, որ բառարանը պտուղնէ այն ջերմ հարաբերությունների, որ գոյություն ունի ՀՀ-ում Իտալիայի դեսպանատան և ՀՀ սփյուռքի նախարարության միջև: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |