Ֆրանսիայի դեսպանատունը կրճատում է մուտքի արտոնագիր ստանալու համար պահանջվող փաստաթղթերի քանակը![]() ![]() PanARMENIAN.Net - 2010-ի նոյեմբերի 1-ից պարզեցվում է մուտքի արտոնագրի ռեժիմը մարդկանց համար, որոնք 2008-ի նոյեմբերի 1-ից արդեն հասցրել են ստանալ «C» կարգի Շենգենյան մուտքի արտոնագիր: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանում Ֆրանսիայի հյուպատոս Ֆրեդերիկ Գրապենը: Նրա խոսքերով, ԵՄ նոր օրենքի համաձայն մուտքի արտոնագիր ստանալու համար այլևս պետք չէ ներկայացնել ծննդյան վկայական, երեխաների ծննդյան վկայականը (անհրաժեշտության դեպքում), ծնողների ծննդյան վկայականը (անհրաժեշտության դեպքում) և այլ փաստաթղթեր: Մուտքի արտոնագիր ստանալու համար անհրաժեշտ է տեղեկանք աշխատանքի վայրից և աշխատավարձի չափի նշում, ֆինանսական միջոցների առկայությունը հաստատող փաստաթուղթ` բանկային հաշիվ, բանկային քարտ, ամուսնու և չափահաս երեխաների անձնագրերը: Ինչպես նաև, կեղծիքներից խուսափելու համար մուտքի արտոնագիր ստանալիս կպահանջվի ներկայացնել բուժման համար վճարված հաշիվը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |