Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աշխատակիցներին կազմակերպության 65-ամյակի կապակցությամբ25 հոկտեմբերի 2010 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ՄԱԿ-ի 65-ամյակի կապակցությամբ, այսօր այցելել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ: Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի օրվա առթիվ շնորհավորել է գրասենյակի մշտական համակարգող Դաֆինա Գերչևային և կազմակերպության գործակալությունների ու հիմնադրամների բոլոր աշխատակիցներին: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել 1992 թվականից ի վեր Հայաստանում ՄԱԿ-ի գործունեությունը, որը, Նախագահի խոսքով` ուղղված է եղել Հայաստանի զարգացմանն ու քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը: Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել գրասենյակի անձնակազմին` տարբեր ոլորտներում Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծման գործում ունեցած մեծ ներդրման համար և մաղթել հաջողություններ: «Այս 65 տարիները ցույց տվեցին, որ ՄԱԿ-ի դերակատարությունը մարդկության զարգացման գործում ուղղակի անփոխարինելի է: Ուրախ եմ, որ Հայաստանը, 1992թ. դառնալով ՄԱԿ-ի անդամ, որդեգրելով համամարդկային արժեքների և մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավորություն հաստատելու սկզբունքները` որպես պետական գաղափարախոսության անբաժանելի մաս, ակտիվորեն ներգրավվեց ՄԱԿ-ի մարմիններում և հնարավորության սահմաններում, կարողացավ իր աշխատանքով նպաստել ընդհանուր գործին»,-ասել է Նախագահ Սարգսյանը, ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ է այսուհետ ևս ակտիվորեն մասնակցել կազմակերպության աշխատանքներին` իր նպաստը բերելով ընդհանուր հաջողությանը: Ինչպես հյատնում է նախագահի մամլո ծառայությունը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող տիկին Գերչևան նշել է, որ կազմակերպության հայաստանյան գրասենյակի գործունեությունն անհնար կլիներ` առանց ՀՀ կառավարության հետ ռազմավարական համագործակցության: Նա վստահեցրել է, որ համատեղ ուժերով հնարավոր է հասնել գրասենյակի առջև դրված խնդրիների լուծմանը` տարեցտարի ավելի ու ավելի բարձրացնելով Հայաստանի քաղաքացիների բարեկեցությունը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |