Թուրքիայի իշխանությունները չխոչընդոտեցին Սբ. Կիրակոս եկեղեցում աղոթքի անցկացմանը, քանի որ չեն ցանկանում զայրացնել քրդերին

Թուրքիայի իշխանությունները չխոչընդոտեցին Սբ. Կիրակոս եկեղեցում աղոթքի անցկացմանը, քանի որ չեն ցանկանում զայրացնել քրդերին

PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխանությունները չեն խոչընդոտել Դիարբեքիր քաղաքի (Արևմտյան Հայաստան) Սուրբ Կիրակոս եկեղեցում աղոթքի անցկացմանը, քանի որ չեն ցանկանում զայրացնել քրդերին: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է պատմաբան Ռաֆիկ Թադևոսյանը: Նրա խոսքերով, թեև Թուրքիան ցույց չի տալիս, բայց նա շատ է վախենոււմ քրդերի հետ խնդիրներից: Միաժամանակ նա նշել է, որ Անկարան այդ միջոցառման շուրջ շոու չի կազմակերպել, քանի որ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ անցկացնելուց հետո ուժեղ հարված է ստացել հայկական կողմից, որը տեղի չի տվել նրա ստին:

Բացի դրանից, հայ փորձագետը նշել է, որ Թուրքիան այսօր բավական բարդ իրավիճակում է, քանի որ փչացրել է հարաբերություններն Իսրայելի հետ և միջնորդի դեր խաղացել Թեհրանի կողմից ուրան ձեռք բերելու հարցում: Նրա խոսքերով, տվյալ պահին Թուրքիան միջազգային հանրության կողմից պատին է սեղմված:

Եկեղեցին տվյալ պահին գտնվում է վերանորոգման փուլում: Վերակառուցման համար Դիարբեքիրի հայերը ստեղծել են Սբ Կիրակոս եկեղեցու հիմանդրամ: Եկեղեցու վերակառուցումն արժի 2.5 մլն դոլար: Այդ գումարի 70 տոկոսը հավաքվել է հայկական հիմնադրամի կողմից, մնացած մասը տրամադրել է Դիարբեքիրի քաղաքապետարանը:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---