Երևանում բացվեց Popok գովազդի առաջին միջազգային փառատոնը28 հոկտեմբերի 2010 - 21:58 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 28-ին Երևանում կայացել է Popok գովազդի առաջին միջազգային փառատոնի բացումը: Վրաստանը ներկայացնող ժյուրիի անդամ, «Մագի ստիլ» գովազդային ընկերության արտ-տնօրեն Իրինա Կաչարավան կարծում է, որ գովազդային շուկան խթանում են պատվիրատուները: Փառատոնի ժյուրիի նախագահ Թոնի Թեյլորը նշել է, որ գովազդը ոչ միայն օգնում է բիզնեսի առաջընթացին, այլ նաև մեծ պատասխանատվություն է: Նա արդեն հասցրել է վարպետության դաս անցկացնել Հայաստանի գովազդային գործիչների համար: «Ես հաճույք ստացա հայ լսարանի հետ շփումից և այստեղ պոտենցիալ եմ տեսնում»,- ասել է Թեյլորը: Popok գովազդի առաջին միջազգային փառատոնը տեղի կունենա Երևանում հոկտեմբերի 28-30-ը: Փառատոնի մրցութային ծրագիրը կազմված է 6 անվանակարգերից, որոնցից յուրաքանչյուրը բաժանված է երկու կարգի` կոմերցիոն և սոցիալական: Նշենք, որ ժյուրիի կազմում է PanARMENIAN Media ընկերության նախագահ Արմեն Ազարյանը:
Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |