Հայաստանում մեծ ուշադրություն են դարձնում էմոներին, սակայն գոթերը և սատանիստներն իրենցից ավելի մեծ վտանգ են ներկայացնում

Հայաստանում մեծ ուշադրություն են դարձնում էմոներին, սակայն գոթերը և սատանիստներն իրենցից ավելի մեծ վտանգ են ներկայացնում

PanARMENIAN.Net - «Մենք կազմակերպել ենք ստորագրահավաք, որով պահանջում ենք մաքրել և մշտական հսկողության տակ առնել Մանկական երկաթուղու թունելը, որը դարձել է էմոների և այլ սուբկուլտուրաների ներկայացուցիչների հավաքատեղի»,- այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարեց ստորագրահավաքի նախաձեռնող Արա Հարությունյանը: Նա նշեց, որ այդ հատվածը հատկապես մեծ ուշադրության կարիք ունի, քանի որ դա դեպի երկաթուղի տանող միակ ճանապարհն է, որով ամեն օր բազմաթիվ երեխաներ են անցնում: Իսկ պատերի վրա պատկերված տարօրինակ նշաններն ու հայհոյանքները տեղեկատվության աղբյուր են հանդիսանում այն երեխաների համար, որոնք կարող են հետաքրքրվել այդ սուբկուլտուրայի գործունեությամբ:

Արա Հարությունյանը տեղեկացրեց, որ ստորագրահավաքին առաջին հերթին մասնակցել են երեխաների ծնողները, ուսուցիչներ և դասախոսներ, բժիշկներ, և այն մարդիկ, ովքեր բավականաչափ տեղեկություններ ունեն խնդրի մասին: «Ստորագրած դիմումը մենք ներկայացնելու ենք քաղաքապետարան, կաթողիկոսին և հանրապետության նախագահին»,- ասաց Հարությունյանը և հավելեց, որ մերժում ստանալու դեպքում նույն ծրագիրը նա ներկայացնելու է բարեգործական միություններին: Ըստ Հարությունյանի, Մանկական երկաթուղու թունել արդեն իսկ սկսել են ավելի քիչ հաճախել էմոներ, սակայն այն պետք է վերջնականապես մաքրել և բարեկարգել: «Նաև ցանկանում եմ նշել, որ եթե Հայաստանում շատ մեծ ուշադրություն են դարձնում հենց էմոներին, մինչդեռ այդ սուբկուլտուրան ամենավնասակարը չէ, որովհետև դրա հետևորդները մեծամասամբ վնասում են միայն իրենց, բայց Հայաստանում գործում են նաև գոթեր և սատանիստներ, ովքեր շատ ավելի մեծ վնաս կարող են հասցնել հասարակությանը: Ասում են, որ Հայաստանում դրանց թիվը քիչ է, սակայն ժամանակին աղանդներն էլ էին քիչ մեր երկրում, իսկ այսօր դրանց թիվը հասել է 120-ի»,- ասաց Հարությունյանը և ավելացրեց, որ թեև էմոները սուիցիդի հակում ունեն, բայց Հայաստանի էմոների մոտ դա ձևական բնույթ է կրում, չնայած ինքնասպանության դեպքեր իրոք եղել են:

Ակցիայի նախաձեռնողները դիմումը քաղաքապետարան կներկայացնեն հաջորդ շաբաթ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---