Բեկոր Փափազյան. Հայաստանը տարածաշրջանում կարող է դառնալ ուռուցքաբանական հիվանդությունների բուժման կենտրոն

PanARMENIAN.Net - Հայաստանի Ագզային մրցունակություն հիմնադրամի նախագահ Բեկոր Փափազյանը Երևանում հիմնադրամի երկրորդ համաժողովում ներկայացրել է «Տաթևի վերածնունդ» ծրագիրը, Հայաստանում զբոսաշրջության զարգացման հեռանկարները: «Նորավանքից Գորիս տարող ճանապարհին կան շատ տեսարժան և հետաքրքրիր վայրեր: Դրա հետ կապված` մենք հրավիրել ենք հայտնի բրիտանական ընկերություն, որը մշակում է զբոսաշրջության զարգացման հայեցակարգ Հայաստանի հարավային մարզերի համար»,- հաղորդել է նա:

Միաժամանակ Փափազյանն ասել է, որ Ագզային մրցունակություն հիմնադրամի պլանների մեջ մտնում է նաև առողջապահությունը: «Մեր ծրագրերը կապված են ուռուցքաբանության կենտրոն ստեղծելու հետ: Նախատեսվում է զարգացնել միջուկային բժշկությունը քաղցկեղի աշխտորոշման և բուժման համար: Հայաստանի Ագզային մրցունակություն հիմնադրամի ծրագրի շրջանակներում անհրաժեշտ է ձեռք բերել «Ցիկլոտրոն» սարքավորումը, որը կստեղծի քաղցկեղի բուժման նյութ: Այդ նյութն անհնար է ներկրել Հայաստան, քանի որ այն պահվում է ընդամենը մի քանի ժամ»,- ասել է Փափազյանը և հավելել, որ եթե Հայաստանը ներդրումներ կատարի այդ տեխնոլոգիան ներմուծելու համար, ապա կկարողանա տարածաշրջանում դառնալ ուռուցքաբանական հիվանդությունների բուժման կենտրոն:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---