«Վազքով հանուն կյանքի» միջոցառման ժամանակ հավաքված ողջ գումարը կփոխանցվի մանկատներինPanARMENIAN.Net - Նոյեմբերի 20-ին «Վահագնի թաղամասում տեղի ունեցավ «Վազքով հանուն կյանքի» մրցումը, որին մասնակցել են շուրջ 150 մեծահասակներ և երեխաներ: Մրցավազքը նվիրված էր ամերիկյան տոնին` Երախտագիտության օրվան եւ ուղղված է առողջ ապրելակերպի քարոզմանը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Hovnanian International-ի ղեկավար Վահագն Հովնանյանը, միջոցառումը բարեգործական է, և հանգանակված ողջ գումարը կփոխանցվի մանկատներին: «Այս միջոցառման նպատակն է սովորեցնել երեխաներին սպորտով զբաղվել ու առողջ լինել: Նման մարաթոն ամեն տարի կազմակերպվում է Նյու Յորքում և ցանկալի կլիներ, որ Հայաստանում ևս նման միջոցառումները հաճախակի լինեն»,-ասել է Հովնանյանը: Միջոցառման հատուկ հյուրն էր 85-ամյա վետերան վազորդ, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր Սերգեյ Սարուխանյանը, որը մասնակցեց 10 կմ մրցավազքին: Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ-ում ԱՄՆ եւ այլ երկրների դեսպանատների, «Հազարամյակի մարտահրավերներ» ընկերակցության և այլ միջազգային կազմակերպությունների աշխատակիցները: Հյուրերի առաջ ելույթ ունեցան ՀՀ ՊՆ համույթն ու «Սարդարապատ» պարի համույթը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |