Անահիտ Սահակյան. Հայաստանում սոցիալական աշխատողի ինստիտուտը գտնվում է կայացման փուլում20 նոյեմբերի 2010 - 16:26 AMT PanARMENIAN.Net - «Այսօր պետությունն ամեն ինչ անում է սոցիալական աշխատողի կադրեր պատրաստելու համար: Խնամակալության և հոգաբարձության մարմինների աշխատակիցները պետք է կարողանան ճիշտ աշխատել երեխաների հետ»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով Եվրահանձնաժողովի փորձագետ Անահիտ Սահակյանը: Նրա խոսքերով, Հայաստանում արդեն 10 տարի գործում է սոցիալական աշխատողի ինստիտուտը, և հիմա այն գտնվում է կայացման փուլում: «Հասարակության մեջ ծագող բոլոր սոցիալական խնդիրները պետք է լուծվեն հատուկ նախապատրաստված սոցիալական աշխատողների կողմից: Երբ մարդն առողջության հետ կապված խնդիրներ ունի, նա գնում է բժշկի, երբ նա հոգեբանական բնույթի խնդիրներ ունի, նա դիմում է հոգեբանի, բնականաբար, սոցիալական խնդիրների համար անհրաժեշտ է այդ ոլորտում մասնագետներ ունենալ»,- նշել է փորձագետը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |