Երևանում շինարարության ժամանակ հայ մասնագետները հաշվի չեն առնում աշխարհի մեգապոլիսների սխալները![]() 7 դեկտեմբերի 2010 - 19:25 AMT PanARMENIAN.Net - «Այսօր նոր պայմաններում մեր մայրաքաղաքում ծավալվող ակտիվ քաղաքաշինությունը հաշվի չի առնում աշխարհի այլ մեգապոլիսների փորձն ու սխալները: Բացի դրանից, սխալ քաղաքաշինությունը հանգեցնում է մի շարք բնապահպանական խնդիրների առաջացման»,- դեկտեմբերի 7-ին «Մայրաքաղաքների բնապահպանությունը` մեգապոլիսի խնդիրները» խորագրով Մոսկվա-Երևան հեռուստակամրջի ընթացքում հայտնեց բնապահպան, Հայաստանի բնապահպանության նախկին նախարար, «Հանուն մարդկային կայուն զարգացման» ընկերակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը: Նրա կարծիքով, «կետային» շինարարությունը (նոր շենքերի կամ կառույցների շինարարություն պատմականորեն ձևավորված բնակելի թաղամասում` սովորաբար կանաչ գոտիների տեղում) բացարձակապես անընդունելի է քաղաքաշինության մեջ: «Գոյություն ունի կայուն քաղաքների դրական փորձը, որն անհրաժեշտ է փոխ առնել, ինչը մենք չենք անում: Դրա փոխարեն մենք թույլ ենք տալիս սխալներ, որոնք համաշխարհային քաղաքաշինության պատմության մեջ արդեն վաղուց հայտնի են, իսկ մենք դասեր չենք քաղում այդ փորձից»,- նշեց Դանիելյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |