Շուտով հայ դպրոցականներն ամեն ինչ կիմանան թրաֆիկինգի և դրա դեմ պայքարի մասին

Շուտով հայ դպրոցականներն ամեն ինչ կիմանան թրաֆիկինգի և դրա դեմ պայքարի մասին

PanARMENIAN.Net - Հայաստանում իրականացվում է տարածաշրջանային նախագիծ, ուղղված թրաֆիկինգի մասին մարդկանց, մասնավորապես, բարձր դասարանների աշակերտների իրազեկության մակարդակի բարձրացմանը: Այդ մասին հայտարարվել է դեկտեմբերի 9-ին կայացած մամլո ասուլիսում, որը կազմակերպվել էր Միջազգային միգրացիոն կազմակերպության հայկական առաքելության, ՀՀ կրթության ու գիտության և Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան կողմից: Նախագծի շրջանակներում ձեռնարկ է հրատարակվել դպրոցականների համար, ուսուցիչների համար, բուկլետներ՝ ծնողների համար, ինչպես նաև տարբեր պաստառներ:

«Ձեռնարկի հիմնական նպատակն է բարձրացնել դպրոցականների իրազեկության մակարդակը, քանի որ իրազեկվածությունը նման երևույթի հետ պայքարի ամենաարդյունավետ միջոցն է»,-ասել է ԱԳՆ միջազգային կազմակերպությունների բաժնի պետ Ձյունիկ Աղաջանյանը: Ըստ նրա, նման ձեռնարկները կնպաստեն նրան, որ աճի իրազեկ և իր իրավունքներին լավատեղյակ սերունդ:

Իր հերթին փորձագետ Սիլվա Պետրոսյանն ընդգծել է, որ ձեռնարկը ծանոթացնում է երեխաներին այնպիսի երևույթի հետ, ինչպիսին թրաֆիկինգն է, պատմում է այդ երևույթի վնասակարության մասին, օգնում է մշակել նրանից պատշտպանվելու ունակություններ, և սովորեցնում է, թե ինչ անել, եթե մարդն արդեն դարձել է թրաֆիկինգի զոհ:

Նախագիծը գործում է Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---