«Ամերիա» խումբն օգնություն է ցուցաբերում հիվանդ երեխաներին

«Ամերիա» խումբն օգնություն է ցուցաբերում հիվանդ երեխաներին

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 21-ին Երևանում «Ամերիա» խումբը մանկական նկարների ցուցահանդես-վաճառք և աճուրդ է կազմակերպել` նվիրված Ամանորին և Սուրբ ծնունդին:

Ինչպես հաղորդել է «Ամերիաբանկ» ՓԲԸ զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, բանկն իր հաճախորդներին, գործընկերներին ու բարեկամներին կոչ է արել մասնակցել բարեգործական ակցիային և կյանքի կոչել «հիվանդ երեխաների այն հույսը, որ իրենց որևէ մեկը կօգնի»:

Բանկի ներկայացուցիչը հաղորդել է, որ այս տարի բարեգործական նպատակներով շուրջ 15-20 մլն դրամ է հատկացվել այն մանկատներին, որոնց հետ համագործակցել է բանկը:

Տիգրան Ջրբաշյանը հասարակայնությանը կոչ է արել հետևել բանկի օրինակին և իրագործել նախատոնական մանկական սպասումները: «ՍOՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Աշոտ Քոչարյանն իր հերթին ավելացրել է, որ կազմակերպությունը երկար տարիներ համագործակցում է «Ամերիաբանկի» հետ: «Այդ համագործակցությունը չի սահմանափակվում միայն ֆինանսական կողմով: Բարեգործությունը պետք է շատ պրոֆեսիոնալ մոտեցում ունենա»,- ավելացրել է Աշոտ Քոչարյանը:

Ակցիայի շրջանակներում ներկայացվել են 100 նկարներ, որոնցից աճուրդում կվաճառվեն 20-ը, մնացածները գնվել են 20 հազ. Դրամով: «Ամերիա» խմբի ղեկավարությունը որոշում է ընդունել ավանդական ամանորյա նվերների համար նախատեսված գումարներն ուղղել ուռուցքաբանական և գեմատոլոգիական հիվանդություններով երեխաների բուժմանը:

Ցուցահանդեսում ներկայացվեն մանուկների կողմից «100 տարին Ձեր աչքերով», «Նվիրիր կյանք» և «Հայկական հեքիաթ» թեմաներով նկարված աշխատանքներ:

Նկարները տրամադրվել են Գեղագիտության Ազգային Կենտրոնի, Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության, «ՍOՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի, «Օրրան» բարեգործական ՀԿ, «Զատիկ» մանկատան սաների կողմից:

Միջոցառման ողջ հասույթը հավասարապես կբաշխվի և կփոխանցվի 13 երեխաների, որոնք այս պահին գտնվում են բուժման ընթացքում և դրամական օգնության կարիք են զգում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---