Նիկոպոլի հայ համայնքի ղեկավար. Մեր քաղաքում ազգամիջյան թշնամանք չկաPanARMENIAN.Net - Ամանորի գիշերը Նիկոպոլի բարերից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքը, որի արդյունքում 2 հոգի զոհվել է, կապ չունի ազգամիջյան թշնամանքի հետ: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել են Դնեպրոպետրովսկի շրջանի դատախազության և միլիցիայի ներկայացուցիչները: Ալեքսեյ Շչերբատովը հաղորդել է, որ ըստ քննության արդյունքների, հունվարի 1-ի գիշերը Յալթայի 20-ամյա հայ բնակիչն եղել է ծեծկռտուքի նախաձեռնողը «Կորալ» սրճարանում: Վիճաբանության արդյունքում նա դանակով հարվածներ է հասցրել երկու երիտասարդների, որոնցից մեկը մահացել է տեղում, մյուսը՝ վերակենդանացման բաժնում: Վիճաբանությունն, ըստ միլիցիայի, բացառապես կենցաղային բնույթ է կրել: Իրավապահների վարկածը հաստատել է նաև Նիկոպոլի հայ համայնքի ղեկավար Տիգրան Սարգսյանը: «Հանցագործությունը կատարել է հայազգի քաղաքացի և նա պետք է պատասխան տա օրենքի առաջ: Սակայն, կարող եմ ասել. Նիկոպոլում ամեն ինչ հանգիստ է և ազգամիջյան հակամարտություններ չկան»,-ասել է հայ համայնքի ներկայացուցիչը: Գործը վերահսկում է շրջանի դատախազությունը, հաղորդում է Analitika.at.ua-ն: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |