Վահագն Չախալյանի պաշտպանության հանձնախումբը Հայաստանի և Վրաստանի նախագահներին կոչ է անում ազատ արձակել նրան21 հունվարի 2011 - 20:08 AMT PanARMENIAN.Net - 2009թ. ապրիլի 7-ին Վրաստանի առաջին ատյանի դատարանի ակնհայտ օրինախախտումներով ուղեկցվող դատավարության արդյունքում Վահագն Չախալյանը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման մի շարք շինծու մեղադրանքներով, որոնք ուղղակիորեն առնչվում են Ջավախքի հայ բնակչության իրավունքների պաշտպանությանն ուղղված նրա քաղաքական և հասարակական գործունեությանը: Այդ մասին ասվում է Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլու Հայաստան այցի կապակցությամբ Վահագն Չախալյանի պաշտպանության հանձնախմբի բաց նամակում: Նամակում նշվում է, որ Վահագն Չախալյանը այն ջավախքահայ գործիչներից է, որը հետևողականորեն հանդես է գալիս վրաց իշխանությունների կողմից ջավախքահայության նկատմամբ իրականացվող խտրական քաղաքականության դեմ: «Թեև նրա հանրային գործունեությունն ընթանում էր բացառապես օրինականության սահմաններում, սակայն ժողովրդի մեջ նրա հեղինակությունը և անկախ ու անկաշառ գործչի նրա համբավը ստիպեցին վրաց իշխանություններին կազմակերպել նրա չեզոքացման գործողությունը, որի արդյունքում նա այսօր բանտում է: Մենք կոչ ենք անում Հայաստանի և Վրաստանի նախագահներին քննարկել և արդարացի լուծում տալ Վահագն Չախալյանի խնդրին` անհապաղ նրան ազատ արձակելով»,- ասվում է հայտարարության մեջ, որը ստորագրել են Վահագն Չախալյանի պաշտպանության հանձնախմբի անդամները: Վահագն Չախալյանը ձերբակալվեց 2008 թվականի ամռանը: Նրան մեղադրել են դիմադրության մեջ իշխանության ներկայացուցչին, զենքի և զինամթերքի ձեռքբերման և պահման, զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ: Չախալյանի գործով դատավարության ընթացքում խախտումները մատնանշվել են ինչպես հայկական հասարակական կազմակերպությունների, այնպես էլ Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի կողմից: Չախալյանի փաստաբանները որոշել են պաշտպանել նրա շահերը ցանկացած ատյաններում` ընդհուպ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |