«HSBC բանկ Հայաստանը» բարձրացնում է հայ դպրոցականների ֆինանսական գրագիտությունը15 մարտի 2011 - 11:38 AMT PanARMENIAN.Net - «HSBC բանկ Հայաստան» ՓԲԸ-ն և «Հայաստանի պատանեկան ձեռքբերումներ» ՀԿ-ն արդեն երեք տարի իրագործում են ծրագիր` ուղղված երեխաների գրագիտության բարձրացմանը`«Ավելի, քան փող»: Ինչպես նշվում է «Հայաստանի պատանեկան ձեռքբերումներ» ՀԿ-ի հաղորդագրությունում, այս գարնան սկզբից ծրագրին մասնակցելու են ավելի քան 1500 աշակերտներ: HSBC խմբի գլոբալ նախաձեռնության շրջանակներում երկու տարում ավելի քան 110 000 երիտասարդներ ողջ աշխարհում ստացել են համապատասխան ֆինանսական կրթություն, ինչն օգնելու են նրանց գնահատել 21-րդ դարի տնտեսության հնարավորությունները: «Մենք պետք է փոքր տարիքի երեխաների համար մատչելի մակարդակում ներկայացնենք գործիքներ, որոնք կօգնեն նրանց իմաստուն որոշումներ ընդունել փողի հարցում»,- ասել է բանկի մարքեթինգի գծով մենեջեր Մարիամ Ադամյանը: «HSBC բանկ Հայաստանի» աշխատողները կամավոր մասնակցել են «Ավելի, քան փող» ծրագրին Հայաստանի մայրաքաղաքի և մարզերի մի շարք դպրոցներում: Առաջին երկու տարում այդ գլոբալ նախաձեռնությանը մասնակցել է շուրջ 4000 HSBC աշխատակից ողջ աշխարհում, որոնք օգնել են 32 երկրների երիտասարդների զարգացնել կապիտալի կառավարման հմտությունները: Այդ համագործակցության հաջողության արդյունքում HSBC-ն ծրագրի ֆինանսավորումը 4 տարում ավելացնելու է մինչև 5.5 մլն դոլար, ընդ որում ֆինանսական գրագիտության ծրագիրն ընդգրկելու է 42 երկրների 45 շրջաններ: «Ֆինանսապես գրագետ դառնալու համար երեխաներն իրենց տարիքին և ընդունակությունների համապատասխան ֆինանսական գիտելիքներ ձեռք բերելու կարիք ունեն: Ավելին, դա օգնելու է նրանց կատարել առաջին քայլը փողի հետ առողջ հարաբերությունների հարցում և վերահսկել սեփական տնտեսական հաջողությունը»,- ասել է «Հայաստանի պատանեկան ձեռքբերումներ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը:
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |