Հայաստանում Իրանի դեսպանատունը կտրականապես հերքում է Իրանում Ավետարաններ այրելու մասին հաղորդագրությունը![]() 19 մարտի 2011 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Իրանի դեսպանատունը կտրականապես հերքում է Իրանի քրիստոնյաների Asr Iran կայքի տարածած այն հաղորդագրութունը, թե օրերս Իրանի Դերեշկ գյուղում, Սալմաստ քաղաքի հարևանությամբ մեծ քանակությամբ պարսկերեն լեզվով Ավետարաններ են հայտնաբերվել, որոնք Իրանի իսլամական հեղափոխության պաշտպանները այրել են: Ըստ Իրանի հոգևոր առաջնորդներից մեկի՝ այաթոլլա Վահիդ Խորասանիի, «քրիստոնեությունը և բոլոր ոչ մահմեդական կրոնները արատավոր են և ենթակա են ոչնչացման», ասվում էր կայքում: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր Հայաստանում Իրանի դեսպանատան մամուլի բաժնի խորհրդատու Համիդ Մուրադհանին, հաշվի առնելով աղբյուրի կասկածելի բնույթը, ինչպես նաև Իրանի Սահմանադրությամբ ամրագրված կառավարության ու ժողովրդի հարգանքը փոքրամասնությունների հանդեպ, ինչպես նաև միջկրոնական երկխոսություն հաստատելուն ուղղված Իրանի ջանքերը, նման կեղծ լուրերի տարածումը նպատակ ունի պառակտում մտցնել տարբեր կրոնների միջև: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |