ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է սատարել աուտիզմով հիվանդ երեխաների զարգացման միջազգային կենտրոնին25 մարտի 2011 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Աուտիզմի իրազեկման միջազգային օրվան ընդառաջ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այսօր այցելել է աուտիզմով հիվանդ երեխաների համար նախատեսված «Երեխաների զարգացման միջազգային կենտրոն»: Կենտրոնի 20 սաները 3-12 տարեկան են: 2008 թվականից սկսած ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցություն է ցուցաբերում կենտրոնին: Աուտիզմով երեխաների կրթաշտկողական աշխատանքը շատ դժվարին եվ թանկարժեք գործընթաց է, քանի որ յուրաքանչյուր երեխայի հետ տարվում է ինտենսիվ անհատականացված` մեկ թերապևտ-մեկ երեխա հարաբերությամբ ուսուցում: Այս նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ն ընդհանուր առմամբ կատարել է մոտ 49 միլիոն դրամի ներդրում, ինչի արդյունքում երեխաները կենտրոն են հաճախում` առանց որևէ վճարի: Ռալֆ Յիրիկյանը յուրաքանչյուր երեխայի նվիրեց Հանրահայտ «Դորլինգ Քինդերսլի» hրատարակչության «Իմ առաջին գիրքը» շարքի 10 գրքերը: Բառերի ընտրությունը, դրանց համադրումը և գունային լուծումներն արված են այնպես, որ գրավեն երեխայի ուշադրությունը և տրամադրեն սովորելու: Նկարազարդ ու գունեղ գրքերի միջոցով աշխարհի տարբեր ժողովուրդների միլիոնավոր երեխաներ ճանաչում են իրենց մայրենին ու շրջապատող աշխարհը, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ: Կենտրոնի աշխատակազմի և այնտեղ հաճախող երեխաների ծնողների փաստմամբ, կենտրոն հաճախելու շնորհիվ երեխաների մոտ նկատելի առաջընթաց է դրսևորվել ոչ միայն ակադեմիական գիտելիքների ձեռքբերման մեջ, այլ նաև ինքնասպասարկման և սոցիալականացման ոլորտում, ինչի մասին վկայում են երեխաների վարքում և նրանց մտավոր ունակություններում գրանցված դրական փոփոխությունները: Ավելին, կենտրոնի սաներից երկուսը հաճախում են հանրակրթական դպրոց: Ստացված արդյունքները խոսում են «Երեխաների զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրի արդյունավետության մասին: Աուտիզմը կարողությունների սահմանափակում է` կապված զարգացման հետ, որը սովորաբար ի հայտ է գալիս կյանքի առաջին երեք տարիների ընթացքում: Այն նյարդաբանական խանգարման արդյունք է, որը ախտահարում է ուղեղի տարբեր հատվածներ: Աուտիզմով տառապող և մեծահասակաները, և երեխաները սովորաբար վերբալ և ոչ վերբալ հաղորդակցության, սոցիալական հարաբերությունների, ինչպես նաև զվարճանքի և խաղային գործունեության առումով խնդիրներ են ունենում: Աուտիզմը չորս անգամ ավելի հաճախ արձանագրվում է տղաների մոտ: Հստակ վիճակագրական տվյալներ Հայաստանում աուտիզմով հիվանդների մասին չկա: Բայց միայն այս կենտրոնի և դրա սաների գոյությունն արդեն ցույց է տալիս, որ այս խնդիրը մեզ չի շրջանցել: «Յուրաքանչյուր երեխա արժանի է ունենալ ծիծաղելու և խաղալու հնարավորություն և դառնալու ուրախ ու առողջ մեծահասակ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը հավատում է, ձեռք ձեռքի տված, միասին պայքարելով մենք կունենանք դրական արդյունք և առաջընթաց: Մենք ուզում ենք լինել այս ընտանիքների կողքին, որպեսզի նրանք չհուսահատվեն: Մենք, որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն, հաստատակամ ենք նրանց աջակցելու գործում»,- ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի 4 հեղինակավոր մրցանակով Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որը 2013-ին ստացել է հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ |