Շառլ Ազնավուրը հերքում է իր մահվան մասին հերթական լուրերը![]() 1 ապրիլի 2011 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Օրերս ֆրանսիական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել, որ իբր մահացել է աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը: ԶԼՄ-ների հրապարակումները մեծ աղմուկ են բարձրացրել, և հենց այդ պատճառով Ազնավուրը որոշել է անձամբ հերքել դրանք: «Ես չեմ մահացել և լիովին առողջ եմ»,- հայտարարել է նա RTL ռադիոյի եթերում: Միաժամանակ, նա նշել է, որ դա առաջին դեպքը չէ, երբ ԶԼՄ-ները գրում են նրա վախճանի մասին: «Կան մարդիկ, որոնք, հնարավոր է, ցանկանում են, որպեսզի ես մահանամ, բայց ցավում եմ այդ մարդկանց համար, որովհետև ես նրանցից երկար կապրեմ», հաղորդում է TeleOBS-ը: Մայիսի 22-ին աշխարհահռչակ շանսոյեն նշում է իր 87-ամյակը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |