Ավիկ Մարության. Արևմտյան Հայաստանի բարբառները ոչնչացման եզրին է 7 ապրիլի 2011 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Արևմտյան Հայաստանի բարբառներըը ոչնչացման եզրին են: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է լեզվաբանության դոցենտ Ավիկ Մարությանը: Նրա խոսքերով, պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկվեն մնացած բարբառները պահպանելու համար: «Մենք բազմաթիվ բարբառներ ենք կորցրել»,- ասել է նա: Միաժամանակ, նա նշել է, որ 1915-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը նախօրոք պլանավորված գործողություն էր, որի նպատակը ոչ միայն հայ ժողովրդի ֆիզիկական բնաջնջումն էր, այլ նաև ժողովրդի լիակատար ոչնչացումը: «Օսմանյան կայսրությունում կատարվածը կարելի է նաև դիտարկել որպես լեզվասպանություն»,- ասել է նա և հավելել, որ Հայոց ցեղասպանությունից հետո հետագա տարիներին Թուրքիան ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները, այդ թվում փոխել է գյուղերի, լճերի տեղանունները, որպեսզի հայերից ոչ մի հետք չմնա: Նրա խոսքերով, բարբառագիտական քարտեզ ստեղծելու դեպքում հնարավոր կլինի Թուրքիային կանչել Հաագայի դատարան: Անդրադառնալով գրական լեզվի ներկա որակին` Մարությանն ասել է, որ այն այսօր սարսափելի վիճակում է: Նրա խոսքերով, մասնավորապես, գրական լեզուն աղավաղվում է հայկական հեռուստաշոուների և սերիալների միջոցով: Այդ առումով նա նշել է, որ այդ հարցը պետական մոտեցում է պահանջում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Հնդկաստանի ՊՆ–ները ստորագրել են 2024-2025 թթ. գործակցության պլանը․ Աշխատանքային խումբ կստեղծվի Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |