«Արթնության կամուրջ եկեղեցի» աղանդը որոշել է բնակիչներին գրավել հյուրասիրություններով 7 ապրիլի 2011 - 20:49 AMT PanARMENIAN.Net - Օրերս Երևանում թռուցիկներ են բաժանվում «Արթնության կամուրջ եկեղեցի» կոչված աղանդի ներկայացուցիչների կողմից: Նրանք հրավիրում են Ծաղկազարդի և Զատկի տոնական միջոցառումներին` խոստանալով կենդանի երաժշտությամբ համերգ, պար և ավանդական հյուրասիրություն: Բացի դրանից, նրանք յուրաքանչյուր կիրակի հրավիրում են Սայաթ-Նովա 15 հասցեում գտնվող համերգասրահ` միասին աղոթելու: Այս աղանդի ներկայացուցիչները PanARMENIAN.Net ի թղթակցին խոստացել են «մոտ երկու ժամ տևողությամբ հետաքրքիր ժամանց» և ավելացրել, որ պատկանում են Հայ ավետարանչական եկեղեցու ճյուղին: Հայաստանում գրեթե բոլոր կրոնական խմբերը տարբեր բիզնեսով են զբաղված: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը: Ըստ նրա, կրոնական խմբերը Հայաստանում զբաղվում են ոսկու ու ադամանդների առք ու վաճառքով, սննդամթերքի արտադրությամբ, հյուրանոցային բիզնեսով: Մասնագետը մեծ բացթողում է համարել այն, որ Հայաստանում չկա կրոնական աղանդների վերահսկողական կառույց: Ըստ նրա, գործնականում հնարավոր չէ պարզել, թե ինչ է կատարվում կրոնական խմբերում: Ալեքսանդր Ամարյանը նշել է նաև, որ կրոնական կազմակերպությունները մեծ փորձ են ձեռք բերել հոգեորսության գործում և փորձում են ակտիվ լինել ոչ միայն սոցիալական, այլ նաև քաղաքական կյանքում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |