Հայաստանի ՊՆ-ում քննարկել են սպայակազմի կատարելագործման հարցերը28 ապրիլի 2011 - 12:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կայացել է քննարկում «Սպայի կերպարի ձևավորման առանձնահատկությունները բանակում և հասարակությունում» թեմայով: Ինչպես հայտարարել է քննարկման ընթացքում Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավար, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը, սպայական կազմի ձևավորման հարցը շատ կարևոր նշանակություն ունի Հայաստանի ԶՈՒ համար: Միաժամանակ, նա նշել է, որ բոլոր առաջարկները, որոնք կատարվելու են քննարկման ընթացքում, հավաքվելու են և ներկայացվելու Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Նրա խոսքերով, այդ նախաձեռնությունը ևս մեկ քայլ է` ուղղված սպայական կազմի կատարելագործմանը: Իր հերթին, ղարաբաղյան պատերազմի վետերան, Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) նշել է, որ սպան պետք է իմանա իր ֆունկցիոնալ պարտականությունները: Սակայն սպայական կազմը կատարելագործելու համար Կոմանդոսի խոսքերով անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ պետք է տալ սպաներին: «Մենք սպաներից անընդհատ պահանջում ենք, սակայն կա մեկ այլ կողմ, որը մենք պետք է դիտարկենք, թե ինչ է պետք տալ նրանց»,- ասել է Կոմանդոսը, հավելելով, որ առաջին հերթին անհրաժեշտ է հասկանալ սպաների կարիքները, որպեսզի նրանք կարողանան կատարել իրենց առջև դրված խնդիրները: Ուշագրավ Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար Փրկարարները տարհանել են Արագած լեռան վրա մոլորված 13 իրանցու Ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները բարձրացել են Արագած լեռը և կապի դուրս չեն գալիս Փաշինյանը՝ Սունակին․ ՀՀ-ն ուզում է խորացնել գործակցությունը Մեծ Բրիտանիայի հետ Նա կարևորել է ՄԹ աջակցությունը Հայաստանում ընթացող լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներին Խուզարկվում է gg տաքսի ծառայության գրասենյակը ՔԿ–ի –ց ասել են, որ քրեական վարույթ կա նախաձեռնված |