Հայաստանի խորհրդարանի խոսնակն աջակցություն է հայտնել վթարի ենթարկված Նազիկ Ավդալյանին

Հայաստանի խորհրդարանի խոսնակն աջակցություն է հայտնել վթարի ենթարկված Նազիկ Ավդալյանին

PanARMENIAN.Net -

Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը Facebook-ի իր անձնական էջում աջակցություն է հայտնել աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանին, որն ապրիլի 26-ին վթարի է ենթարկվել Գյումրի-Վանաձոր ճանապարհին: Նա գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, նրան պետք է վիրահատեն:

«Սիրելի Նազիկ, պինդ մնա, վստահ եղիր, որ հաղթահարելու ես բոլոր դժվարությունները: Ես քո բազմաթիվ երկրպագուների հետ միասին հավատում եւ զորակցում եմ քեզ: Դու բազմիցս ես ապացուցել, որ կարող ես կռիվ տալ եւ հաղթող դուրս գալ անգամ ամենադժվար իրավիճակներում: Մաղթում եմ շուտափույթ ապաքինում: Մենք դեռ տեսնելու ենք քո նոր հաղթանակները»,-գրել է Աբրահամյանը:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---