Արմեն Գևորգյան. Միգրացիոն հարցերը կարևոր տեղ են զբաղեցնում Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգում16 մայիսի 2011 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) պատվիրակությանը` տարածաշրջանային ներկայացուցիչ Անդրեաս Հալբախի ղեկավարությամբ: Հանդիպմանը ներկա էր նաև ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը: Ինչպես հաղորդում է ՏԿ նախարարության մամլո ծառայությունը, Արմեն Գևորգյանը բարձր գնահատեց կազմակերպության հետ ձևավորված արդյունավետ գործակցությունը և հույս հայտնեց, որ այն հետագայում ևս կշարունակվի: Փոխվարչապետը նշեց, որ միգրացիոն ոլորտի հարցերը շարունակում են մնալ կառավարության ուշադրություն կենտրոնում. ՀՀ կառավարության կողմից արդեն հաստատվել է Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգը, որում արտացոլված են նաև ՄՄԿ-ի հետ համագործակցության արդյունքները: Այս տարի նախատեսվում է հաստատել հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը, որը ենթադրելու է առկա խնդիրների լուծման համար հստակ, գործնական քայլերի իրականացում: Արմեն Գևորգյանը հույս հայտնեց, որ ծրագրի իրագործմանը կաջակցի նաև ՄՄԿ-ն: Միգրացիոն խնդիրները նաև Հայաստան- Եվրամիություն համագործակցության օրակարգում են: Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակում զգալի դեր է հատկացված միգրացիոն հարցերին, և, ըստ Արմեն Գևորգյանի, Հայաստանը կարևորում է թե մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացի դյուրացման, թե շարժունակության և գործընկերության ծրագրերը: Անդրեաս Հալբախն իր հերթին պատրաստակամություն հայտնեց Հայաստանին հետաքրքրող ուղղություններով աջակցություն ցուցաբերել` հիմնվելով իրենց ունեցած փորձի և գիտելիքների վրա: Կազմակերպության անդամները նաև առաջարկեցին գործընկերային սկզբունքով օժանդակել ԵՄ-ի հետ համագործակցության գործընթացին: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |