Սփյուռքի նախարարությունում քննարկեցին Լիբանանի հայ համայնքի հիմնախնդիրները16 մայիսի 2011 - 18:59 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 16-ին Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Լիբանանի հայ համայնքում ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Մարո Ներսիսյանի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայրենիք-Սփյուռք գործակցության, Լիբանանի հայ համայնքի հիմնախնդիրներին առնչվող հարցեր: Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության առաջիկա ծրագրերը` երիտասարդ լրագրողների դպրոց, երիտասարդ առաջնորդների դպրոց, «Արի տուն», «Մեր մեծերը» և այլն:Նախարարը ծանոթացրեց նաև ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Սփյուռքի ներուժի համախմբման նպատակով այս տարի կազմակերպվելիք համահայկական մասնագիտական համաժողովներին: Անդրադարձ կատարվեց Լիբանանի նաև հայ համայնքի կրթական, մշակութային, կանանց և երիտասարդության հիմնախնդիրներին: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |