Գագիկ Եգանյան. Հայաստանում չկա ահագնացող արտագաղթ 23 մայիսի 2011 - 13:41 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանում չկա ահագնացող արտագաղթ»,- մայիսի 23-ին լրագրողներին ՀՀ կառավարության մամլո կենտրոնում հայտարարել է Հայաստանի ՏԿՆ միգրացիայի գործակալության պետ Գագիկ Եգանյանը: Նրա խոսքերով, որոշ ԶԼՄ-ներ շրջանառում են օրեցօր աճող արտագաղթի թեման, որը, նրանց խոսքերով, ահագնացող է դառնում, սակայն, չեն ամրագրում այդ տեղեկատվությունն հղումներով աղբյուրներին: Եգանյանը հաղորդել է, որ 2008-ին արտագաղթի բացասական սալդոն կազմել է 23 059 մարդ, 2009-ին` 24 978, 2010-ին` 29 860: Դրա հետ կապված նա նշել է, որ չի կարելի խոսել արտագաղթի նոր ալիքի մասին, եթե հաշվի առնենք, որ 1992-1994թթ. արտագաղթի ամենամյա բացասական սալդոն կազմել է 120-200 հազար մարդ, իսկ 1995-2001թթ.` 60 հազար: Նա կոչ է արել ԶԼՄ-ներին համագործակցել գործակալության հետ և հրապարակել իրական թվեր, այլ ոչ թե չստուգված տեղեկատվություն: Նա նաև նշել է արտագաղթողներին հաշվելու բարդությունները, որի հետ կապված չի կարելի հստակ ասել, թե միգրանտների բացասական սալդոյից որքան մաս են կազմում արտագաղթողները: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |