Հայաստանում համաներմամբ ազատ են արձակվել արդեն 274 դատապարտյալներ

Հայաստանում համաներմամբ ազատ են արձակվել արդեն 274 դատապարտյալներ

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում մայիսի 27-ից սկսվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու, ինչպես նաև պատժաչաձի կրճատման գործընթացը: Մայիսի 30-ին` ժամը 16:00-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 274 դատապարտյալ: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժինը, «Նուբարաշեն» ՔԿՀ-ից համաներմամբ ազատ են արձակվել 28 դատապարտյալներ, «Էրեբունի» - 70, «Վարդաշեն» - 27, «Դատապարտյալների հիվանդանոց» - 18, «Երևան Կենտրոն» - 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան), «Արթիկ» - 33, «Վանաձոր» - 8, «Սևան» - 21, «Հրազդան» - 16, «Աբովյան» - 1, «Գորիս» -11 և «Կոշ» - 41 դատապարտյալներ:

Համաներմամբ ազատ արձակման գործընթացը շարունակվում է:

Արդեն ազատ են արձակվել 2008 թվականի մարտի դեպքերով դատապարտված նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանն ու «Հայկական ժամանակ» հայկական թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի նախագահն Ազգային Ժողով էր դիմել Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու առաջարկով: Նախագահի առաջարկը հիմնված էր Հայաստանի Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և «Ազգային Ժողովի կանոնադրության մասին» օրենքի 90-րդ հոդվածի վրա: Մայիսի 26-ին Հայաստանի խորհրդարանն ընդունեց համաներման հայտարարման մասին ՀՀ նախագահի առաջարկը: Պատգամավորները 91 «կողմ» ձայներով այդ առաջարկի օգտին քվեարկեցին: «Դեմ» քվեարկող չէր եղել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---