Երևանի Ազատության հրապարակն առցանց տեսահսկողության տակ է![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Երևանում Ազատության հրապարակի շրջանում տեղադրվել է շուրջօրյա հսկողության տեսախցիկ, որը թույլ է տալիս առցանց հետևել այն ամենին, ինչ տեղի է ունենում հրապարակի տարածքում: Ազատության հարապարակում իրադարձությունների առցանց վկա կարելի է դառնալ` մտնելով http://www.myyerevan.am/camera/index5.html: Տեղադրված տեսախցիկի միջոցով մարդիկ կարող են հետևել Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքներին, որն արդեն 2 ամիս շարունակ իր կողմնակիցների հետ հանդիպում է Ազատության հրապարակում: Սպասվում է, որ տեսախցիկներ տեղադրվելու են նաև Հանրապետության հրապարակում, Շարլ Ազնավուրի անվան հրապարակում, ինչպես նաև Մատենադարանի մոտ: Ավելի վաղ Երևան քաղաքի ոստիկանության պետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյան հայտարարել էր, որ 2011-ի առաջին կիսամյակի վերջում Երևանի տասը հասարակական վայրերում տեղադրվելու են տեսախցիկներ: Նրա խոսքերով, տեսախցիկները տեղադրվելու են մայրաքաղաքի գլխավոր հրապարակներում` Ազատության հրապարակում, Հանրապետության հրապարակում, Շառլ Ազնավուրի հրապարակում, ինչպես նաև Մատենադարանի մոտ: Միաժամանակ, Նազարյանը նշել է, որ ֆինանսական միջոցների անվաբարարության պատճառով տեսախցիկները տեղադրվելու են առայժմ քաղաքի կենտրոնում: Նազարյանը նշել է, որ տեսախցիկների գլխավոր առավելությունն այն է, որ դրանք թույլ են տալիս հեշտ և արագ բռնել հանցագործներին և խուլիգաններին, որոնք խախտում են հասարակական կարգը: «Տեսախցիկներն աշխատելու են շուրջօրյա»,- ասել է նա և հավելել, որ դեռևս հայտնի չէ տեսախցիկների քանակը, որոնք տեղադրվելու են մայրաքաղաքում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |