Երևանի Ազատության հրապարակն առցանց տեսահսկողության տակ է 16 հունիսի 2011 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Երևանում Ազատության հրապարակի շրջանում տեղադրվել է շուրջօրյա հսկողության տեսախցիկ, որը թույլ է տալիս առցանց հետևել այն ամենին, ինչ տեղի է ունենում հրապարակի տարածքում: Ազատության հարապարակում իրադարձությունների առցանց վկա կարելի է դառնալ` մտնելով http://www.myyerevan.am/camera/index5.html: Տեղադրված տեսախցիկի միջոցով մարդիկ կարող են հետևել Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքներին, որն արդեն 2 ամիս շարունակ իր կողմնակիցների հետ հանդիպում է Ազատության հրապարակում: Սպասվում է, որ տեսախցիկներ տեղադրվելու են նաև Հանրապետության հրապարակում, Շարլ Ազնավուրի անվան հրապարակում, ինչպես նաև Մատենադարանի մոտ: Ավելի վաղ Երևան քաղաքի ոստիկանության պետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյան հայտարարել էր, որ 2011-ի առաջին կիսամյակի վերջում Երևանի տասը հասարակական վայրերում տեղադրվելու են տեսախցիկներ: Նրա խոսքերով, տեսախցիկները տեղադրվելու են մայրաքաղաքի գլխավոր հրապարակներում` Ազատության հրապարակում, Հանրապետության հրապարակում, Շառլ Ազնավուրի հրապարակում, ինչպես նաև Մատենադարանի մոտ: Միաժամանակ, Նազարյանը նշել է, որ ֆինանսական միջոցների անվաբարարության պատճառով տեսախցիկները տեղադրվելու են առայժմ քաղաքի կենտրոնում: Նազարյանը նշել է, որ տեսախցիկների գլխավոր առավելությունն այն է, որ դրանք թույլ են տալիս հեշտ և արագ բռնել հանցագործներին և խուլիգաններին, որոնք խախտում են հասարակական կարգը: «Տեսախցիկներն աշխատելու են շուրջօրյա»,- ասել է նա և հավելել, որ դեռևս հայտնի չէ տեսախցիկների քանակը, որոնք տեղադրվելու են մայրաքաղաքում: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |