Մասնագետ. Հայաստանում օձերն ակտիվացել են իրենց տարածք մարդկանց ներխուժման պատճառով 17 հունիսի 2011 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Օձերի ակտիվացումը հիմնականում բխում է նրանից, որ մարդիկ սկսել են տներ կառուցել օձերի բնակման վայրերում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ՀՀ բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության առանձնակի հսկվող տարածքների վարչության բաժնի ղեկավար Արամ Աղասյանը: Նրա խոսքով, Հայաստանում օձի 23 տեսակ է գրանցված, որոնցից թունավոր են ընդամենը չորսը: «Մասնավորապես, թունավոր օձերը պատկանում են իժերի ընտանիքին: Դա լեռնատափաստանային իժն է, հայկական իժը, Դարվևսկու իժը, ինչպես նաև գյուրզան»,- ասել է նա: Ընդ որում, նա նշել է, որ Հայաստանում օձերի վերոնշյալ առաջին երեք տեսակները գրանցված են Կարմիր գրքում: Աղասյանի խոսքով, գյուրզայի կծելու և ճիշտ բուժօգնություն չցուցաբերելու դեպքում մարդը կարող է մահանալ: Նա նկատել է, որ մարդիկ ամենաշատը հանդիպում են հենց գյուրզային, քանի որ թունավոր օձերի մյուս տեսակներն ամենից շատ հանդիպում են լեռնային շրջաններում և 1800մ-ից ցածր չեն իջնում: Մասնագետը նախազգուշացրել է, որ շոգ սեզոնին օձերն առավել ակտիվ են գիշերը: Այս կապակցությամբ նա խորհուրդ է տվել երեկոյան դաշտ չգնալ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զարգացման ֆրանսիական գործակալությունը մտադիր է ընդլայնել ՀՀ հետ գործակցության ուղղություններն ու ծրագրերի ծավալները Քննարկվել են Վեդու ջրամբարի կառուցման ընթացքին վերաբերող հարցեր Զախարովա․ Արևմուտքն անդադար խոսում է Վրաստանի ցույցերից՝ անտեսելով ՀՀ–ի ակցիաները Նա խոսել է Հայաստանում ցուցարարների զանգվածային բերման ենթարկելու դեպքերի մասին Արևմուտքի «մեռելային լռության» մասին Տավուշում սահմանազատված հատվածների արձանագրության ստորագրման ժամկետը լրանում է Հստակ չէ նաև հարցը, թե արդեն իսկ սահմանազատված հատվածներից Հայաստանի Զինված ուժերն արդեն պետք է ե՞տ քաշվեն, թե՞ դեռ ոչ Գրավյալ Արցախում տոնելու են ռուս խաղաղապահների դուրսբերումը․ Հանդիսավոր արարողություն է լինելու Հարթակում, որտեղ անցնելու է միջոցառումը, տեղադրված են Ադրբեջանի և ՌԴ դրոշներ |