Երևանում ներկայացվեցին Կիլիկիայի կոտորածների մասին պատմող բացառիկ գրքեր

Երևանում ներկայացվեցին Կիլիկիայի կոտորածների մասին պատմող բացառիկ գրքեր

PanARMENIAN.Net - Հունիսի 22-ին Հայոց ցեղասպանության թանգարանում (ՀՑԹԻ) տեղի ունեցավ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի աջակցությամբ հրատարակված Ժորժ Բրեզոլ. «Այստեղով թուրքերն են անցել...» (ֆրանսերեն), Ֆերիման Դաքետ. «Երիտթուրքերն և Հոլոքոստը Ադանայում» (անգլերեն), Ա. Ադոսիդես. «Հայեր և երիտթուրքեր. Կիլիկիայի կոտորածները» (ֆրանսերեն) գրքերի շնորհանդեսը:

Գրքերում ներառված են 1909թ. Ադանայի կոտորածների մասին կարևոր օտար սկզբնաղբյուրների հիշատակություններ: Շնորհանդեսի ժամանակ ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը նշեց, որ վերը նշված բացառիկ գրքերը կներկայացվեն 2012 թվականին, երբ Երևանը լինի գրքի միջազգային մայրաքաղաք` «Գիրքը որպես ցեղասպանության վկայարան» ցուցադրության ժամանակ (մեկնարկը` 2012թ. ապրիլի 23-ին): Բացի դրանից, հանրությանը ներկայացվեցին թանգարանի և ընկերության կողմից համատեղ ձեռք բերած նոր արժեքավոր թանգարանային միավորներ, այդ թվում` Արևմտյան Հայաստանի պատկերներով և հայկական թեմաներով հնատիպ բացիկների հավաքածու, մինչև Ցեղասպանությունը արևմտահայ կյանքին առնչվող իրեր, նամակներ, նամականիշներ, հայկական հայտնի ընտանիքների լուսանկարներ, հազվագյուտ աղբյուրագիտական նշանակության գրականություն և այլն: Ռալֆ Յիրիկյանն էլ իր հերթին ավելացրեց, որ նմուշների ձեռքբերումը պայքար է Ցեղասպանության միջազգային ճանաչման համար և հետագայում էլ ամեն ինչ կարվի, նորանոր փաստեր ձեռք բերելով արդարության հասնելու համար:

Միջոցառման շրջանակներում ՀՑԹԻ տնօրենը Ռալֆ Յիրիկյանին թանգարանի ոսկե մեդալ հանձնեց:

8  22.06.11 - Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ներկայացվեցին նոր նմուշներ, որոնք տրամադրել է Վիվասել-ՄՏՍ
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---