Հայաստանի պլաստիկ վիրաբույժները փորձում են հետ չմնալ արտերկրի իրենց գործընկերներից

Հայաստանի պլաստիկ վիրաբույժները փորձում են հետ չմնալ արտերկրի իրենց գործընկերներից

PanARMENIAN.Net - Չնայած պլաստիկ վիրաբուժությունը Հայաստանում գոյություն ունի ընդամենը 25 տարի, հայ պլաստիկ վիրաբույժները ոչնչով չեն զիջում արտասահմանցի գործընկերներին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Պլաստիկ վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների հայկական ասոցիացիայի (AAPRAS) նախագահ Արմեն Հովհաննիսյանը:

Սակայն նա նկատել է, որ չնայած հայաստանյան պլաստիկ վիրաբույժների մասնագիտական պատրաստվածությանը, նրանք դեռ սովորելու շատ բան ունեն իրենց արտասահմանյան գործընկերներից: Ասոցիացիայի նախագահի խոսքով, պլաստիկ վիրաբուժության ոլորտի զարգացումը շատ կարևոր է Հայաստանի համար: «Մենք պետք է ինտեգրվենք այդ ոլորտի գործընթացներին»,- նշել է նա:

Պլաստիկ վիրաբույժների միջազգային ֆեդերացիայի (IPRAS) նախագահ Մարիտա Էյզենման-Քլեյնը իր հերթին նշել է, որ Հայաստանը պլաստիկ վիրաբուժության զարգացման տեսակետից կարող է օրինակ ծառայել տարածաշրջանի մյուս երկրների համար:

3  28.06.11 - Պլաստիկ վերականգնողական և Էսթետիկ վիրաբույժների հայկական ասոցիացիաի (AAPRAS) III միջազգային համաժողովի շրջանակներում Երևանում տեղի ունեցավ մամլո ասուլիս
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---