Հայաստանի բնապահպանները բողոքում են ընդերքի թալանի դեմ 14 հուլիսի 2011 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 14-ին Հայաստանի կառավարության շենքի մոտ անցնում է բողոքի ակցիա` ուղղված հանրապետության ընդերքի ազգային հարստությունը յուրացնելու դեմ: Ակցիայի կազմակերպիչները բողոքում են ընդդեմ հանքարդյունաբերողների, որոնք ստանալով հսկայական եկամուտներ, արհամարհում են սոցիալական պատասխանատվության սկզբունքները, ընդդեմ հանքատերերի, որոնք ապականում են Հայաստանի բնաշխարհը: «Հայաստանը դարձել է ձրի ռեսուրսների երկիր այն լոբբիստների համար, որոնք նպաստում են հանքերը շահագործող ընկերությունների գործունեության հեշտացմանը»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է «Էկոլուր» ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը: Բնապահպանը պարզաբանել է, որ այդ ընկերությունների փաստաթղթերում գրանցվում է արդյունահանվող 1-2 տարր, սակայն արտահանվում է ավելին: Իր հերթին Transparency International-ի երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Սոնա Այվազյանը հայտարարել է, որ «ցանկացած մարդ ցանկացած պահի, հնարավորություն ունենալու դեպքում, կարող է Հայաստանում հանքավայրի շահագործման լիցենզիա ստանալ: Նա հայտնել է, որ Հայաստանում այժմ կա շուրջ 700 հանքավայր, տրվել է 460 լիցենզիա և այդ միտումն աճում է, իսկ ընդերըք պարզապես թալանվում: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է նաև Ռուբեն Վարդանյանի կալանքը Դատարանը հավանություն է տվել դատախազության միջնորդությանը ՀՀ-ն Կիպրոսում դեսպանություն կբացի Նշվել է, որ դա կնպաստի Հայաստան–Կիպրոս հարաբերությունների հետագա զարգացմանը Փաշինյանը՝ սահմանազատման մասին. Տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն Նա նաև կարևորել է, որ սահմանազատումն արվել է 1976 թվականի քարտեզներով Փոխվարչապետի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատման վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել Հաղորդումը ներկայացրել էր «Հայաքվե» նախաձեռնությունը |