Հայ ձյուդոիստները կմասնակցեն Աշխարհի գավաթի խաղարկությանը Թբիլիսիում23 հունվարի 2009 - 20:31 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 24-26-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի կունենա Աշխարհի գավաթի խաղարկությանը: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայում, այսօր առավոտյան հայ ձյուդոիստները գլխավոր մարզիչ Արթուր Գեւորգյանի ղեկավարությամբ մեկնեցին Թբիլիսի: Խաղարկությանը Հայաստանից մասնակցելու էին 12 մարզիկներ: Սակայն վնասվածքների պատճառով նրանց թիվը կրճատվեց, հասնելով 7-ի: Հայկական թիմը զրկվեց նաեւ 2005թ. Եվրոպայի չեմպիոն Արմեն Նազարյանից եւ 2007թ. Եվրոպայի բրոնզե մրցանակակիր Հովհաննես Դավթյանից: Աշխարհի առաջնության խաղարկութւյանը Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն հետեւյալ քաշային կարգերում` 66կգ-Արթուր Աբրահամյան, Մխիթար Խաչատրյան; 73 կգ-Ռոբերտ Վարդանյան (2007թ. Հայաստանի չեմպիոն), Արտակ Աբրահամյան; 81կգ-Արամ Ղազարյան, 90կգ-Հակոբ Առաքելյան (պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մրցանակակիր), 100կգ-Գոռ Խորոդյան (Եվրոպայի 2006թ. պատանիների առաջնության մրցանակակիր): Հայ մարզիկներին ուղեկցում են նաեւ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանն ու երկու մարզիչներ` Արթուր Գեւորգյանն ու Կարեն Սիմոնյանը: Նույն օրերին Բուլղարիայի մայրաքաղաքում տեղի կունենա կանանց Աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը մարզիչ Անտոն Բաբայանի ղեկավարությամբ 57կգ քաշային կարգում կներկայացնի Եվրոպայի 2006թ. բրոնզե մրցանակակիր Անուշ Հակոբյանը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Խամենեին՝ Փաշինյանին․ Մեր հանգուցյալ նախագահը զգայուն էր ՀՀ-ի սահմանային խնդիրների նկատմամբ Նա նշել է, որ Իրանի և Հայաստանի հարաբերություններն ունեն հակառակորդներ Փաշինյանն Իրանի նախագահի ԺՊ-ի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ նախանշված ծրագրերը կշարունակվեն Զրուցակիցն ասել է, որ իրենք խորապես գնահատում են, որ բարեկամական Հայաստանը այսօր կիսում է իրենց վիշտը Իռլանդիան, Նորվեգիան և Իսպանիան պաշտոնապես ճանաչել են Պաղեստինը Իսրայելը հետ է կանչել այդ երկրներում իր դեսպաններին խորհրդակցությունների համար ԱԺ նախագահ․ Ալմաթիի հռչակագրի մասին դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու շուրջ համաձայնություն դեռ չկա Նա նշել է, որ քննարկումները շարունակվում են |